Թուրքիան ԱՄՆ իշխանություններին երկրորդ հարցումն է ուղարկել՝ պահանջելով «անհապաղ ձերբակալել և կալանավորել» իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, փոխանցում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրք նախարարի խոսքով՝ Գյուլենի արտահանձնման մասին որոշումը կհամապատասխաներ Թուրքիայի և ԱՄՆ-ի բարեկամական հարաբերությունների ոգուն:
«Գյուլենը պետք է դատարանի առջև կանգնի և պատասխան տա արդարորեն», - ընդգծել է Բոզդաղը:
Նրա խոսքով՝ նոր հարցումը պարունակում է «լուրջ փաստեր և խոստովանություններ» Թուրքիայում զինված հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ:
Մանրամասները տե՛ս այստեղ