Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամի վիճակը կայուն ծանր է․ ԱՆ


Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված զինված խմբի անդամին վիրահատել են, այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

«Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր։ Միացվել է արհեստական շնչառական սարք», - գրել է Անահիտ Հայթայանը։

Այսօր ավելի վաղ Ոստիկանությունը հայտնել էր, որ ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG