Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ռուսաստանի և Սիրիայի զինված ուժերը խաղաղ բնակիչների դեմ նորից սկսել են օգտագործել մեծ թվով երկրների կողմից արգելված այսպես կոչված կասետային ռումբեր:
Կազմակերպությունը գրանցել է անցած երկու ամսում կասետային զինատեսակների կիրառման առնվազն 47 դեպք, նշելով, որ այդ գրոհների հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: