Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռիո դե Ժանեյրո մեկնելուց առաջ ընդունելով Ռուսաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներին, հայտարարել է, որ խթանիչների հետ կապված սկանդալի պատրվակով ռուս մարզիկներին օլիմպիական խաղերից զրկելը Ռուսաստանի դեմ դիտավորյալ թիրախավորված գործընթաց է: Պուտինը հավելել է, որ դա արդարացի չէ և հարված է ամբողջ մարզական աշխարհին և Օլիմպիական խաղերին:
Պուտինը դիտավորություն է տեսնում ռուս մարզիկներին Օլիմպիական խաղերից զրկելու գործընթացում
