Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Թերեզա Մեյը, շարունակելով Եվրամիության երկրների առաջնորդների հետ հանդիպումները, այսօր ժամանել է Հռոմ և հանդիպել Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին:
Ավելի վաղ Թերեզա Մեյն արդեն այցելել է Բեռլին և Փարիզ՝ Եվրամիության առաջատար պետությունների ղեկավարների քննարկելու ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ կապված հարցերը: