«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել են Սիրիայի Ղամիշլի քաղաքում այսօր իրականացված հարձակումների պատասխանատվությունը:
Ինքնասպան ահաբեկիչների իրականացրած երկու պայթյունների հետևանքով առնվազն 31 մարդ է սպանվել, 170-ը՝ վիրավորվել են, հաղորդել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը: Հարձակման թիրախը Ղամիշլիում տեղակայված քրդական վարչակազմի կենտրոնակայանն էր ու քրդական անվտանգության ուժերը:
Ղամիշլին գտնվում է Թուրքիայի սահմանի մոտ: Պայթյուններից մեկն այնքան ուժեղ էր, որ անգամ վնասներ է հասցրել սահմանից այն կողմ գտնվող թուրքական Նուսեյբին քաղաքին: Ականատեսների վկայությամբ՝ թուրքական քաղաքի երկու բանկիչներ թեթև վնասվածքներ են ստացել, փշրվել են խանութների ցուցափեղկերի ապակիները: