Մատչելիության հղումներ

Զուրաբյան. Ճգնաժամը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ճանապարհով


Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման հետ կապված խնդրի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) դիրքորոշումը հայտնված է Լևոն Տեր- Պետրոսյանի հուլիս 22-ի հոդվածում, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

«Ես կարող եմ այս պահին միայն վերահաստատել մեր դիրքորոշումը, որ առաջացած ճգնաժամը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով: Բացի դրանից, պետք է բացառվեն Հայաստանի օրինապաշտ քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարման և անմեղ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնությունները և կամայականությունները», - ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով, որ նման գործողությունները ոչ միայն հակասում են օրենքին, այլ նաև ավելի են ապակայունացնում իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG