Մատչելիության հղումներ

Քերրին և Լավրովը հանդիպել են Լաոսում, քննարկել Սիրիայի հարցը


Լաոս - ԱՄՆ պետքարտուղարի և Ռուսաստանի արտգործնախարարի հանդիպումը Վիենտյանում, 26-ը հուլիսի, 2016թ․
Լաոս - ԱՄՆ պետքարտուղարի և Ռուսաստանի արտգործնախարարի հանդիպումը Վիենտյանում, 26-ը հուլիսի, 2016թ․

Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում անցկացվող Հարավարևելյան պետությունների արտգործնախարարների հավաքի շրջանակում այսօր Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկվել է Սիրիայի ճգնաժամը:

Հանդիպումից հետո Քերրին հայտարարել է, որ առաջընթաց է ձեռք բերվել երկու երկրների միջև Սիրիայի վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակման գործում համագործակցության սերտացման պլանի շուրջ, որի մանրամասները, ինչպես նա հուսով է, կհայտարարվեն օգոստոսի սկզբին:

Երեկ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը ասել էր, թե «հնարավոր է՝ Ռուսաստանը սկսի ճիշտ գործողությունների դիմել Սիրիայի հարցով», և հույս էր հայտնել, որ պաշտոնական Մոսկվան հանդես կգա քաղաքացիական պատերազմին վերջ տալուն ուղղված քաղաքական լուծման օգտին, թեպետ դրան հասնելու համար դեռ երկար ճանապարհ է պետք անցնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG