Մատչելիության հղումներ

Գերմանիայում սիրիացի փախստականը պայթեցրել է ինքն իրեն


Գերմանիայի Բավարիա երկրամասի Անսբախ քաղաքում կիրակի երեկոյան անցկացվող երաժշտական փառատոնի տարածքում սիրիացի փախստականը իր ուսապարկում տեղադրված ինքնաշեն ռումբ է պայթեցրել:

Ինքնասպան ահաբեկիչը զոհվել է, առնվազն 12 մարդ վիրավորվել է, որոնցից 3-ի վիճակը ծանր է:

Այսօր Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում Գերմանիայի ներքին գործերի նախարարության խոսնակն ասել է, թե սիրիացիներին այս պահին հնարավոր չէ արտաքսել Սիրիա այնտեղ շարունակվող պատերազմի պատճառով, բայց դա չի նշանակում, թե ընդհանրապես նրանց չեն կարող արտաքսել:

Նա նշել է, որ Անսբախում հարձակումն իրականացրած սիրիացուն Բուլղարիա արտաքսելու մասին որոշում է կայացվել, բայց այս պահին հայտնի չէ, թե դա ինչու չի իրականացվել:

Վերջին օրերին Գերմանիայում չորս ահաբեկչական հարձակում է իրականացվել: Երեկ Շտուտգար

վերջին օրերեի ընթացքում սա Գերմանիայում չորս հարձակումներ են կատարավել: Երեկ Շտուտգարդից ոչ հեռու գտնվող Ռոյտլինգեն քաղաքում սիրիացի փախստականը սպանել էր մի կնոջ, վիրավորել ևս երկու մարդու: Ավելի վաղ՝ պակիստանցի մի փախստական կացնով հարձակվել էր գնացքի ուղևորների վրա, իսկ անցած ուրբաթ օրը ծագումով իրանցի Գերմանիայի քաղաքացին Մյունխենում կրակ բացեց մարդկանց վրա՝ խլելով 9 մարդ կյանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG