Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին, նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնը երեկ փոխնախագահության թեկնածու է ընտրել Վիրջինիա նահանգի սենատոր 58-ամյա Թիմ Քայնին:
Հանրապետականների նախագահության և փոխնախագահության թեկնածուներն են Դոնալդ Թրամփը և Մայք Փենսը:
Նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 8-ին: