Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Ռուցկոյը կպայքարի Պետական դումայի պատգամավորի մանդատի համար


Ռուսաստանի նախկին փոխնախագահ Ալեքսանդր Ռուցկոյը հայտնել է Պետական դումայի պատգամավորի մանդատի համար պայքարելու մտադրության մասին:

Ռուցկոյը, ով Բորիս Ելցինի նախագահության օրոք 1991-ից 1993 թվականներին զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը, մեծամասնական կարգով պատգամավորության թեկնածու է գրանցվել Կուրսկի շրջանում:

1993 թվականին նա խորհրդարանի խոսնակ Ռուսլան Խասբուլատովի հետ առաջնորդել է Ելցինին գահընկեց անելու շարժումը, որը ձախողվել է: Ռուցկոյը ձերբակալվել է, դատապարտվել է, սակայն 1994-ին ներում է ստացել: Փոխնախագահի պաշտոնը չեղարկվել է:

1996 թվականին Ռուցկոյը ընտրվել է Կուրսկի նահանգապետ և պաշտոնավարման քառամյա ժամկետից հետո պետական պաշտոններ չի զբաղեցրել:

Վերջին տարիներին դասավանդել է, հանրային աշխատանք է կատարել, ինչպես նաև ընդգրկվել է մի շարք խոշոր ձեռնարկությունների տնօրենների խորհրդի կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG