Մատչելիության հղումներ

Մինսկում այսօր հուղարկավորել են մեքենայի պայթյունից զոհված լրագրող Պավել Շերեմետին


Լրագրող Պավել Շերեմետի հուղարկավորությունը Մինսկում, 23-ը հուլիսի, 2016 թ․
Լրագրող Պավել Շերեմետի հուղարկավորությունը Մինսկում, 23-ը հուլիսի, 2016 թ․

Մինսկում այսօր հուղարկավորել են Ուկրաինայում ականված մեքենայի պայթյունից զոհված՝ անվանի լրագրող Պավել Շերեմետին: Ծագումով բելառուս 44-ամյա լրագրողը, ով նախկինում աշխատել է իր հայրենի Բելառուսում և Ռուսաստանում, վերջին շրջանում տեղափոխվել էր Կիև, թղթակցել «Ուկրաինսյակա պրավդա» լրատվական կայքին:

Հուլիսի 20-ի առավոտյան նա սպանվել է այն պահին, երբ փորձել է մեքենայով մեկնել ռադիոկայան՝ իր հեղինակային հաղորդաշարը հեռարձակելու: Հուլիսի 22-ին Շերեմետի հոգեհանգստյան արարողությանը մասնակցել են մեծ թվով լրագրողներ, քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Շերեմետի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG