Մատչելիության հղումներ

Կրակոցներ մյունխենյան առևտրի կենտրոնում․ մի քանի մարդ է զոհվել


Ոստիկանությունը ժամանում է դեպքի վայր, Մյունխեն, 22-ը հուլիսի, 2016 թ․
Ոստիկանությունը ժամանում է դեպքի վայր, Մյունխեն, 22-ը հուլիսի, 2016 թ․

Գերմանիայի ոստիկանությունը հայտնում է, որ Մյունխենում գտնվող առևտրի կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով մի քանի մարդ է սպանվել:

Olympia Einkaufszentrum առևտրի կենտրոնում հնչած կրակոցներին հետևել է ոստիկանական մեծածավալ գործողություն, որին մասնակցել են նաև Գերմանիայի հատուկ ուժերը:

Ըստ գերմանական Muencher Abendzeitung պարբերականի՝ հարձակման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել:

Bild պարբերականի փոխանցմամբ էլ՝ զինված տղամարդը վազելով մտել է առևտրի կենտրոն և սկսել կրակել մարդկանց վրա, հետո փախել մոտակա մետրոյի կայարանի ուղղությամբ:

Այս պահին առևտրի կենտրոնի շրջակա տարածքը փակ է: Գերմանական հեռուստաընկերությունների տարածած կադրերում մեծաքանակ շտապօգնության մեքենաներ են երևում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG