«Ռոսավիացիա»-ն այսօր թույլ է տվել վերսկսել Ռուսաստանից Թուրքիա կանոնավոր չվերթերը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Թուրքիան երաշխավորեց երկրի տարածքում և օդանավակայաններում գտնվող ռուսաստանցի զբոսարջիկների ուժեղացված անվտանգության միջոցառումները, պարզաբանել է ռուսաստանցի պաշտոնյան:
«Աերոֆլոտ»-ը կրկին բացում է դեպի Ստամբուլ և Անկարա տոմսերի վաճառքը, նաև ասվում է ռուսական ավիաընկերության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Ռուսաստանից դեպի Թուրքիա կանոնավոր չվերթերի արգելք էր սահմանվել Թուրքիայում ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո: