Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ Բերման է ենթարկվել 136 քաղաքացի


Ոստիկանները Խորենացի փողոցում բերման են ենթարկում ցուցարարին, 21-ը հուլիսի, 2016թ․
Ոստիկանները Խորենացի փողոցում բերման են ենթարկում ցուցարարին, 21-ը հուլիսի, 2016թ․

Հայաստանի ոստիկանությունը հայտնում է, որ հուլիսի լույս 21-ի գիշերը իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններ են բերվել 136 քաղաքացիներ:

Օրենքով սահմանված ժամկետում կասկածը չհիմնավորվելու բոլոր դեպքերում անձինք ազատ են արձակվել ոստիկանությունից կամ ներկայացվել են նախաքննության մարմնին՝ քննչական գործողություններ կատարելու համար:

«Հանցագործություն կատարելու կասկածը բավարար լինելու հիմքով մի քանի դեպքերում նախաքննության մարմնի կողմից իրականացվել է «ձերբակալում» քննչական գործողություն: Ձերբակալվածների թիվը կհայտնվի լրացուցիչ», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի քննչական կոմիտեն, հիշեցնենք, հայտնել էր, որ առավոտյան ժամը 8-ի դրությամբ, զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել 28 մարդ, նրանցից 16-ը ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG