Մատչելիության հղումներ

Այսօր տեղի ունեցավ գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգիստը


Այսօր տեղի է ունեցել ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգիստը: Վանոյանը սպանվել էր հունիսի 17-ին ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ, ևս երկու ոստիկան վիրավորվել էր:

Հիշեցնենք, հուլիսի 17-ին «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների գլխավորությամբ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը գրավեց Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և պատանդներ վերցրեց ոստիկանների: Նրանք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:

Իրավապահները փակել են ՊՊԾ գունդ տանող ճանապարհները և ուժեր կենտրոնացրել տարածքում: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ բանակցում է զինված խմբի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG