Մատչելիության հղումներ

Գյումրեցի քաղաքացիական ակտիվիստները նստացույց են հայտարարել


Քաղաքացիական ակտիվիստներ Եղիշե Շարյանը ու Դավիթ Աբդալյանը անժամկետ նստացույց են հայտարարել Գյումրիի Թատերական հրապարակում՝ պահանջելով արյունահեղություն թույլ չտալ:

Հիշեցնենք, «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների գլխավորությամբ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը արդեն երկու օր է՝ գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և պատանդներ վերցրել ոստիկանների: Նրանք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:

Իրավապահները փակել են ՊՊԾ գունդ տանող ճանապարհները և ուժեր կենտրոնացրել տարածքում: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ բանակցում է զինված խմբի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG