«Իսլամական պետություն»-ը (ԻՊ) ստանձնել է Գերմանիայում գնացքի ուղևորների վրա կացնով հարձակման պատասխանատվությունը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, թե հարձակման հեղինակ աֆղանստանցի 17-ամյա փախստականը իրենց զինյալներից էր:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դեռահասի տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ԻՊ դրոշ:
Հարձակման հետևանքով, հիշեցնենք, մոտ մեկուկես տասնյակ ուղևորներ վնասվածքներ են ստացել, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է: Աֆղանստանցուն իրավապահները սպանել են: