ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մտահոգություն է հայտնել Թուրքիայում տապալված հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցող ձերբակալությունների կապակցությամբ:
ԱՄՆ պետքարտուղարը Անկարային կոչ է արել հավատարիմ մնալ ժողովրդավարական սկզբունքներին:
«Հակառակ դեպքում՝ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը կհայտնվի վտանգի տակ», - Բրյուսելում երկուշաբթի օրը մասնավորապես հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքականության պատասխանատուն: