Գեներալ Բեքըր Էրջան Վանը՝ «Ինջիրլիք» ավիաբազայի հրամանատարներից մեկը ձերբակալվել է Թուրքիայում հուլիսի 16-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեղադրանքով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի ղեկավարությունը հուլիսի 16-ին արգելափակել էր ռազմակայանի մուտքը:
«Ինջիրլիք»-ի օդային տարածքը նույնպես փակ էր թռիչքների համար, ինչպես նաև արգելված էին թռիչքները ռազմակայանից: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, գեներալ Էրջան Վանից բացի ձերբակալվել են «Ինջիրլիք» ռազմակայանի ևս 10 բարձրաստիճան զինվորականներ: