Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Էրդողանը հաստատել են պայմանավորվածությունը՝ առաջիկայում առանձին հանդիպում անցկացնելու վերաբերյալ։

Բացի այդ՝ Ռուսաստանի նախագահը Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կապակցությամբ շեշտել է Մոսկվայի դիրքորոշումը՝ թույլ չտալ նմանատիպ հակասահմանադրական գործողություններ։

Իր հերթին Էրդողանը խոստացել է անել հնարավորը ռուսաստանցի զբոսաշրջիկներին պաշտպանելու համար, ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG