Մատչելիության հղումներ

ԼՂ օմբուդսմեն. Անկախությունը նաև բնակչության իրավական պաշտպանության խնդիր է լուծում


Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը «Ազատության» տաղավարում, 16-ը հուլիսի, 2016 թ.
Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը «Ազատության» տաղավարում, 16-ը հուլիսի, 2016 թ.

Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրն է

Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ ԼՂ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի օգտին կազմակերպված հանրահավաքի մասնակից մի քանի զինծառայողների հեռացրել են աշխատանքից, մասնավորապես, նշեց, թե Ղարաբաղում ռազմական դրությունը դեռևս ուժի մեջ է, և դա հաշվի առնելով, ընդհանուր առմամբ, հատկապես զինվորականները, պետք է առաջնորդվեն քաղաքական զսպվածության չափանիշով: Մելիքյանն, այդուհանդերձ, հավելեց՝ միայն մի դիմում են ստացել, որին ընթացք տալուց հետո պարզվել է, որ աշխատանքից ազատման պատճառն այլ է:

Վերջերս արաբական «Ալ-Մայադին» հեռուստաընկերության հետ զրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն մեկ պարագայում՝ եթե Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից: ԼՂ օմբուդսմենն այս առնչությամբ միայն մեկ հանգամանք նշեց՝ ապրիլյան բախումների օրերին այն հայ զինծառայողները, ովքեր հայտնվել էին ադրբեջանցիների «ֆիզիկական տիրապետման տակ», ողջ կամ մեռած, գրեթե առանց բացառության, ենթարկվել են ֆիզիկական տարբեր «ներգործությունների»: Այս համատեքստում, անկախությունն արդեն վերածվում է բնակչության «իրավական պաշտպանության խնդրի», ասաց Ռուբեն Մելիքյանը:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG