Միացյալ Նահանգների նախագահության հավակնորդ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը ընտրել է փոխնախագահի իր թեկնածուին: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածու Թրամփը ընտրվելու դեպքում Սպիտակ տան ղեկավարի տեղակալի պաշտոնն առաջարկել է Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսին:
Թրամփը պետք է այդ մասին հայտարարեր այսօր Նյու Յորքում ասուլիսի ժամանակ, սակայն ավելի ուշ նա որոշեց հետաձգել ասուլիսը Նիսում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով: