Նիսում անցած գիշեր ահաբեկչական հարձակում իրականացրած՝ բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզվել է․ ինչպես տեղեկացնում է France 24-ը, 31-ամյա տղամարդը Ֆրանսիայի և Թունիսի երկքաղաքացի էր, անունը չի հրապարակվում:
Վարորդը, հիշեցնենք, սպանվել է ոստիկանների կողմից:
Ըստ վերջին տվյալների՝ Նիսի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 84-ի, նրանց թվում կան երեխաներ, ևս 18 մարդու վիճակի ծայրահեղ ծանր է: