Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը նշանակվել է Մեծ Բրիտանիայի արտաքին դիվանագիտական գերատեսչության ղեկավար: Ջոնսոնը «Բրեքսիթ»-ի ամենաակտիվ կողմնակիցներից է:
Մեծ Բրիտանիայի արդեն նախկին արտգործնախարար Ֆիլիպ Համոնդն այժմ զբաղեցնում է ֆինանսների նախարարի պաշտոնը:
52-ամյա Ջոնսոնը Լոնդոնը ղեկավարել է 2008-2016 թվականներին: Թուրքական լրատվամիջոցները հիշեցնում են, որ նա Թուրքիայի Օսմանյան կառավարության նախարարի պաշտոնակատար Ալի Քեմալ Բեյի ծոռն է: