ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի սեռական ճանապարհով փոխանցման բարձր ցուցանիշ է արձանագրվել Իրանում: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, նշելով, որ վերջին տասը տարիների ընթացքում այդ ճանապարհով վարակի տարածման ցուցանիշը կրկնապատվել է՝ 15 տոկոսից հասնելով 30 տոկոսի:
Առողջապահության փոխնախարարը խոսել է տեղեկատվության պակասի մասին և ընդգծել, որ պահպանողական մահմեդական երկրում հնարավոր չէ մարդկանց բացատրել բոլոր նրբությունները:
Ի դեպ, վերջին տարիներին ծնելիության մակարդակը բարձրացնելու նպատակով երկրում օրենք է ընդունվել հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործումը սահմանափակելու վերաբերյալ: