Մատչելիության հղումներ

Թերեզա Մեյը՝ Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետ


Մեծ Բրիտանիա - Թերեզա Մեյը զրուցում է լրագրողների հետ, Լոնդոն, 11-ը հուլիսի, 2016թ․
Մեծ Բրիտանիա - Թերեզա Մեյը զրուցում է լրագրողների հետ, Լոնդոն, 11-ը հուլիսի, 2016թ․

Ամենայն հավանականությամբ, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հուլիսի 13-ին կդառնա երկրի հաջորդ վարչապետը: Պահպանողական կուսակցությունում նրա հիմնական մրցակից Անդրեա Լիդսոմը երեկ դուրս եկավ մրցապայքարից:

Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյը կհաջորդի Դեյվիդ Քեմերոնին, ով այսօր վերջին անգամ կհանդիպի կառավարության անդամների հետ, վաղը կպատասխանի խորհրդարանի հարցերին, այնուհետև Եղիսաբեթ թագուհուն կներկայացնի իր հրաժարականը:

Քեմերոնը թողնում է պաշտոնը այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունը հանրաքվեով որոշեց դուրս գալ Եվրամիությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG