Մատչելիության հղումներ

Մեկնարկեց 13-րդ «Ոսկե Ծիրան»-ը


Մեկնարկեց «Ոսկե Ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի բացման ֆիլմից առաջ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի առջև բացվեցին կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, ռեժիսոր Էդմոն Քեոսայանի և ռեժիսոր Դմիտրի Կեսայանցի աստղերը:

«Ոսկե Ծիրանը» յուրօրինակ պատուհան է դեպի աշխարհ ոչ միայն հայ հանդիսատեսի, այլև մասնագետների համար: Մշակութային-հոգևոր առումով այն նաև փորձառությամբ, գիտելիքով, գեղագիտությամբ և արվեստով հարստանալու արդյունավետ ճանապարհ է: Ահա «Ոսկե Ծիրանի» մեծագույն առաքելությունն ու խորհուրդը», - գրել է նախագահ Սերժ Սարգսյանը փառատոնին հասցեագրված ուղերձում:

Կինոփառատոնի մեկնարկին ներկա էին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հատուկ հանձնարարություններով դեսպան, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG