«Աբխազիայում այսօր մեկնարկած «վստահության հանրաքվեին» կեսօրին մասնակցել էր ընտրողների ընդամենը 0,54 տոկոսը», - հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Հանրաքվեի ընթացքում քվեարկողները պետք է պատասխանեն մեկ հարցի` արդյոք կողմ են նախագահական արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Հանրաքվեն անցկացվում է ընդդիմադիր «Ամցախարա» կուսակցության պահանջով, որը 2015-ի աշնանը մի շարք բազմամարդ բողոքի ակցիաներ էր կազմակերպել Սուխումիում` նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի պահանջով: Երեկ, սակայն, աբխազական ընդդիմությունը կոչ էր արել ընտրողներին բոյկոտել հանրաքվեն: Վերջին օրերին ընդդիմությունը պահանջում էր հետաձգել հանրաքվեի անցկացումը մինչև աշուն: