Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շաբաթ օրը Վարշավայում մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ «Փոխգործունակության հարթակ» ձևաչափով հանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկերներ 52 երկրների պաշտպանության նախարարներ:
Միջոցառման ընթացքում Օհանյանը հանդես է եկել ելույթով: