Մատչելիության հղումներ

Րաֆֆի Ասլանյանը՝ Երևանի դատախազ


ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազի պաշտոնից:

Գլխավոր դատախազության այսօրվա հաղորդագրության համաձայն՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դատախազության կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևանի նորանշանակ դատախազին:

Կոստանյանը բարձր է գնահատել Ասլանյանի պրոֆեսիոնալիզմը և իրավական համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի Հայաստանի իրավական համակարգի ամրապնդմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG