Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտուրն աճել է 10 տոկոսով


Լուսանկարը՝ կառավարության
Լուսանկարը՝ կառավարության

Այս տարվա ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 10 տոկոսով՝ հասնելով 450 միլիոն դոլարի, հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան ավելացել է մի քանի անգամ՝ անցնելով 125 միլիոն դոլարի շեմը: Այս մասին այսօր հայտարարեց Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո:

«Ակնհայտ է, որ չնայած արտաքին տնտեսական և քաղաքական լարված իրավիճակին՝ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը», - ասաց Սոկոլովը՝ նշելով, որ ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման, Հայաստանին առանց մաքսատուրքերի նավթամթերքների ապահովման հարցում, լուծվել էին Վերին Լարսի անցակետում հատուկ ուղեգծի հատկացման կազմակերպման հարցերը և այլն:

Հայաստանի կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նիստից հետո կայացած համատեղ մամլո ասուլիսին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը գոհ է կատարված աշխատանքով և ձեռք բերված պայմանավորվածություններով:

«Քննարկվեցին էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, իրավա-պայմանագրային դաշտի, հումանիտար համագործակցության, կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներին առնչվող հարցեր: Հատուկ ընդգծվեց առևտրատնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված դրական տեղաշարժը», - ասաց Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG