Մատչելիության հղումներ

Մեսին 21 ամսվա ազատազրկման է դատապարտվել


Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականի կազմում խաղի ժամանակ, արխիվ
Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականի կազմում խաղի ժամանակ, արխիվ

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնա» ակումբի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման՝ հարկային խարդախության մեղադրանքով:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իսպանական մամուլը, աշխարհահռչակ ֆուտբոլիստի հայրը՝ Խորխե Մեսին ևս Բարսելոնայի դատարանի վճռով դատապարտվել է՝ 2007-2009 թվականներին Իսպանիային 4.1 միլիոն եվրո չվճարելու համար:

Հայր և որդի Մեսիներին սպառնում է նաև միլիոնավոր եվրոների տուգանք՝ իրենց եկամուտները Բելիզի և Ուրուգվայի օֆշորային գոտիներում թաքցնելու համար:

Այդուհանդերձ, ինչպես նշում է BBC-ն, նրանք հավանաբար կխուսափեն բանտում հայտնվելուց, քանի որ Իսպանիայում երկու տարուց պակաս ազատազրկման դատավճիռների դեպքում կարող է կիրառվել պայմանական պատիժ:

Դատավարության ժամանակ Լիոնել Մեսին հայտարարել է, թե գաղափար չի ունեցել իր ֆինանսական գործերից՝ ինքը «ֆուտբոլ է խաղում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG