Մի քանի օրից Վարշավայում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքը Ուկրաինային աջակցության ընդլայնված ծրագիր կառաջարկի: Այդ մասին այսօր Բրյուսելում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` նշելով, որ ՆԱՏՕ-ն ճանաչում է «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»:
«Մեր առաջարկած փաթեթում միավորված կլինեն արդեն իսկ գոյություն ունեցող ծրագրերը, հակազդեցությունը հիբրիդային սպառնալիքներին, ինչպես նաև ականազերծմանն ուղղված գործողությունները», - նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը: