«Միացյալ Թագավորության Անկախության կուսակցության»՝ UKIP-ի ղեկավար Նայջըլ Ֆարաժն այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին:
«Կարիերային քաղաքական գործիչ դառնալու նպատակ ես երբեք էլ չեմ ունեցել: Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու փաստն ինքին նշանակում է, որ ես հասել եմ իմ առջև դրված քաղաքական նպատակներին», - հայտարարել է բրիտանացի գործիչը:
Ֆարաժի ղեկավարած կուսակցությունը գոյության ողջ ընթացքում հայտարարել է, որ իր թիվ մեկ նպատակը Միացյալ Թագավորության` ԵՄ-ից դուրս գալն է: