Մատչելիության հղումներ

Դատապարտյալի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել


Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՔԿՀ-ում դատապարտյալ Հարություն Հարությունյանի ինքնասպանության դեպքի առթիվ։

«2016 թ. հունիսի 25-ի վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հարություն Հարությունյանն ինքնասպանություն է գործել։ Նախնական տվյալներով՝ դատապարտյալը ՔԿՀ-ի թիվ 2 հիվանդասենյակում ինքնասպան է եղել՝ կտորե սավանով կախվելու միջոցով:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- նշված է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG