Մատչելիության հղումներ

Ստամբուլի օդանավակայանի պայթյունների հետևանքով «առնվազն 28 զոհ, 60 վիրավոր կա»


Առնվազն 28 մարդ է զոհվել Աթաթուրքի անվան օդանավակայանում իրականացված պայթյունների հետևանքով, հայտնել է Ստամբուլի նահանգապետը։

«Երեք ինքնասպան ահաբեկիչներ են իրականացրել հարձակումը։ 28 մարդ է զոհվել։ 60 մարդ էլ վիրավորվել է»,- AFP-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնել է Վասիփ Շահինը։

Աթաթուրքի անվան օդանավակայանը Եվրոպայում մեծությամբ երրորդն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG