Մատչելիության հղումներ

ՀՀ դեսպանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի նորընտիր նախագահի հետ


Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի համայնապատկեր, արխիվ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի համայնապատկեր, արխիվ

Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը այսօր հանդիպում է ունեցել Սիրիայի Ժողովրդական ժողովի նորընտիր նախագահ դոկտոր Հադիա Խալաֆ Աբբասի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը նրան է փոխանցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Սիրիայի օրենսդիր մարմնի նորընտիր նախագահը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, խնդրել է իր և Ժողովրդական ժողովի նորընտիր անդամների անունից ջերմ ողջույններ և բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի քաղաքական ղեկավարությանը և հայ ժողովրդին: Հադիա Աբբասը բարձր է գնահատել հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների մակարդակը` այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով միջխորհրդարանական փոխգործակցությունը:

Հանդիպմանը նաև մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգային հարցերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG