Այսօր երեկոյան Խոր Վիրապ կատարած այցով ավարտվեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան եռօրյա այցը:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կանթեղներ վառեցին վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ Գրիգոր Լուսավորչի վիհից հանված լույսով, Արարատի ուղղությամբ խաղաղություն խորհրդանշող աղավնիներ բաց թողեցին:
Խոր Վիրապից Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ուղևորվեց դեպի օդանավակայան: Այստեղից նրան ճանապարհեցին նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և հոգևորականներ:
Առավոտյան Հռոմի Պապը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սուրբ պատարագ մատուցեցին Էջմիածնում: Այնուհետև Պապը հանդիպեց առաքելական ճամփորդության առթիվ Հայաստան ժամանած Հայ Կաթողիկե Պատրիարք` Ամենապատիվ և գերերջանիկ Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքին: