Մատչելիության հղումներ

Էնթոնի Բարսամյան. ԱՄՆ հայկական համայնքը կանգնած է Հայաստանի կողքին


Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և դրանց համատեքստում համահայկական կարևորություն ստացած և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ինչպես նաև դրանց առնչությամբ սփյուռքահայ համայնքի հետ ավելի սերտ համագործակցության հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում Էնթոնի Բարսամյանը, ով Հայաստան կատարած իր այցի ընթացքում մեկնել էր նաև Լեռնային Ղարաբաղ, առանձնահատուկ նշել է, որ ԱՄՆ հայկական համայնքը համախմբված է և կանգնած է Հայաստանի կողքին` վստահեցնելով, որ Համագումարն այսուհետ էլ շարունակելու է համագործակցել բոլոր հայկական կազմակերպությունների ու քաղաքական ուժերի հետ՝ ի նպաստ Հայաստանի և համայն հայության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG