Մատչելիության հղումներ

ԱԻՆ. Նախնական տվյալներով՝ Վերին Լարսի անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ


Վերին Լարսի անցակետ, արխիվ
Վերին Լարսի անցակետ, արխիվ

Քարաթափման հետևանքով, ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտը, ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը:

«Նախնական տվյալներով՝ անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ։ Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ», - ասված է հաղորդագրությունում:

ԱԻՆ-ը նշում է, որ այսօր ժամը 08.30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG