ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում հարգել իրենց պայմանավորվածությունները, որ տեղ են գտել մայիսի 16-ին Վիեննայի և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների հայտարարություններում:
«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին վերացնել բոլոր առկա խոչընդոտները՝ ԵԱՀԿ գործող նախագահ, դեսպան Անջեյ Կասպշիկի գրասենյակի լիազորությունները ընդլայնելու համար: Մենք նաև բանակցություններում առաջընթացի և ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմ ստեղծելու առաջարկի վերաբերյալ առաջընթացի կոչ ենք հնչեցնում»,- ասված է համանախագահների այսօր տարածած հայտարարությունում: