Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունը, թե Սիրիայում ռուս զինծառայողներ են զոհվել։
Նման նկարներ էր տարածել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, թե նկարներում պատկերված բոլոր զինծառայողները ողջ առողջ են և գտնվում են իրենց ստորաբաժանումներում։