Մատչելիության հղումներ

Նստացույց ԱՄՆ Կոնգրեսում


Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամները նստացույց են կազմակերպել Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում՝ գործընկերներին կոչ անելով քվեարկել զենքի վերահսկողության մասին օրենքի ընդունման օգտին:

Շուրջ 100 օրենսդիրներ իրենց բողոքի ակցիայով պահանջել են խստացնել զենքի վաճառքի գործընթացը, մասնավորապես՝ արգելել զենքի վաճառքը ահաբեկչական գործունեության մեջ կասկածվողներին:

Բողոքի ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ Օռլանդոյի գիշերային ակումբում 49 մարդու սպանությունը վկայում է այդ ոլորտում օրենսդրության խստացման անհրաժեշտության մասին: Նրանք առաջարկում են փոխզիջումային լուծում գտնել:

Պալատի խոսնակ հանրապետական Փոլ Ռայանը սենատորների բողոքի ակցիան որակել է քարոզչական հնարք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG