Մատչելիության հղումներ

ԵՄ ԱԳ նախարարները աջակցում են Վրաստանի հետ ոչ-վիզային ռեժիմին, բայց հարցը կրկին հետաձգվեց


Լյուքսեմբուրգ - ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին պատասխանում է լրագրողների հարցերին, 20-ը հունիսի, 2016թ․
Լյուքսեմբուրգ - ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին պատասխանում է լրագրողների հարցերին, 20-ը հունիսի, 2016թ․

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները աջակցում են Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սահմանման մասին որոշմանը, բայց հարցի քննարկումը կրկին հետաձգվել է: Այս մասին երեկ Լյուքսեմբուրգում նախարարների հանդիպումից հետո հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«ԵՄ-ի ու Վրաստանի հարաբերությունների համատեքստում քննարկել ենք վիզային ռեժիմի ազատականացման հարցը: Եվրամիության բոլոր անդամ երկրները հստակ հաստատել են, որ Վրաստանը, անխոս, կատարել է բոլոր պայմանները», - հայտարարել է Մոգերինին:

Նրա խոսքով, այժմ Նիդերլանդները՝ որպես նախագահող երկիր, Վրաստանի հետ ոչ-վիզային ռեժիմի հարցը պետք է ներառի Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեի առաջիկա նիստի օրակարգում:

«Բոլոր անդամ երկրները հաստատել են, որ Վրաստանը լավ աշխատանք է կատարել, որը պետք է գնահատվի հնարավորինս արագ», - հայտարարել է Մոգերինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG