Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության խմբային մրցաշարում Շվեյցարիայի հավաքականը դարձավ 1/8 եզրափակիչում հանդես գալու իրավունք նվաճած չորրորդ թիմը՝ Ֆրանսիայից, Իտալիայից և Իսպանիայից հետո:
Կիրակի օրը A խմբի մրցաշարի վերջին՝ երրորդ փուլում շվեյցարացիները ոչ-ոքի՝ 0:0 ավարտեցին հանդիպումը ֆրանսիացիների հետ, Ալբանիան 1:0 հաշվով հաղթեց Ռումինիային:
Ֆրանսիայի հավաքականը 7 միավորով առաջին տեղը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակում, Շվեյցարիան 5 միավորով երկրորդն է, Ալբանիան 3 միավորով երրորդ տեղում է, և աղյուսակը 1 միավորով եզրափակում է Ռումինիան:
Երկուշաբթի երեկոյան վերջին երկու հանդիպումները կկայանան B խմբում՝ Ռուսաստան-Ուելս և Սլովակիա-Անգլիա: