Իրանը 100 ինքնաթիռ ձեռք կբերի «Բոինգ» ընկերությունից: Համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, սակայն «Բոինգ»-ը պետք է ստանա ԱՄՆ-ի կառավարության հաստատումը գործարքն ավարտին հասցնելու համար:
Իրանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Ալի Աբեդզադեն հայտարարել է, որ 250 ինքնաթիռներից 230-ը պետք է փոխարինվեն: Երկրի նկատմամբ պատժամիջոցները վերացնելուց հետո Իրանը շուրջ 200 օդանավ է պատվիրել արևմտյան ընկերություններին: