«Եկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու ժամանակը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ռամադանի կապակցությամբ հրավիրված ճաշկերույթին:
APA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահն իր խոսքում շեշտել է, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդները «նույնպես պետք է հասկանան, որ այս հակամարտությունը սառեցված չէ»։