Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է ընդառաջ գնալ Եվրոպային, սակայն «դա չի կարող լինել մեկ դարպասի խաղ»:
Ռուսաստանի առաջնորդը նաև ընդգծել է՝ «Ռուսաստանը չէր փլուզման, տարաձայնությունների, խնդիրների նախաձեռնողն ու պատժամիջոցներ սահմանողը»: Պուտինի խոսքով, Ռուսաստանն ընդամենը պատասխանել է այդ քայլերին: Նա նաև կոչ է արել՝ դարձյալ վստահություն հաղորդել ռուս-եվրոպական հարաբերություններին: