Մատչելիության հղումներ

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հրաժարվել է Եվրամիության օգնությունից


«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային բարեգործական կազմակերպությունը հրաժարվել է ընդունել Եվրամիության օգնությունը՝ այդպիսով բողոք հայտնելով Բրյուսելի կողմից իրականացվող միգրացիոն քաղաքականության առնչությամբ:

Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է հրավիրում Եվրամիության և Թուրքիայի միջև մարտին կնքված համաձայնագրի վրա, համարելով, որ այն հարցականի տակ է դնում ապաստան տրամադրելու սկզբունքը: 2015 թվականին կազմակերպությունը Եվրոպական միությունից և անդամ երկրներից շուրջ 63 միլիոն դոլար էր ստացել որպես բարեգործական օգնություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG